Ադրբեջանցիներն ավերել են հայերի գերեզմանները26 նոյեմբերի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյութեր են տարածվում՝ ինչպես են ադրբեջանցիները Արցախի` Ադրբեջանին անցած տարածքներում կոտրում հայերի գերեզմանների հուշաքարերը և տապանաքարերը։ Իրենց տները լքող որոշ արցախցիներ իրենց ունեցվածքի հետ արտաշիրիմում և տարհանում էին նաև իրենց հարազատների մասունքները՝ թշնամուն չթողնելու համար։ Համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում նաև ադրբեջանցիներին անցած արցախյան տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացումից, նրանք պղծում են հայկական եկեղեցիներ, կոթողներ, հուշարձաններ, այդ թվում` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը ադրբեջանական կողմին փոխանցեց Աղդամը, Քարվաճառը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է դուրս գա նաև Լաչինից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |