Արցախ են բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական «Լեեր-3» համակարգեր

Արցախ են բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական «Լեեր-3» համակարգեր

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ապոհովվել են ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական «Լեեր-3» համակարգերով, գրում է «Իզվեստիան»։

«Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը ներառում է երեք Օռլան-10 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և կառավարման կենտրոն՝ «ԿամԱԶ-5350» բեռնատարի վրա:

Համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում ԱԹՍ-ները, որոնք կարող են բջջային հեռախոսներին տեքստային, ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկել։ Այդ ԱԹՍ-ները կարող են օգտագործվել հումանիտար գործողությունների ժամանակ տեղի բնակչության իրազեկման համար։ «Լեեր-3» համակարգերը հաջողությամբ նմանատիպ խնդիրներ են լուծել Սիրիայում, ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Լեեր-3»-ը կարող է ժամերով օդում մնալ անհրաժեշտ տարածքում՝ բջջային աշտարակի դեր կատարելով։ Համակարգն աշխատում է նույնիսկ այն շրջաններում, որտեղ ցանց ընդհանրապես չկա կամ այն շատ թույլ է։ «Լեեր-3»-ը հաճախ բբջային զենք են անվանում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Photo. TASS
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---