35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ «Ազնավուր» հիմնադրամից

35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ «Ազնավուր» հիմնադրամից

PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամի և գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է 35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար:

Հիմնադրամից հայտնում են, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

«Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական ​​առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»,- նշել է հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

Հայաստանում օգնության բաշխման գործընթացը կկանոնակարգի «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը։

Հիմնադրամն այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով է ապահովել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև փոխանցում կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---