Տոնոյան․ Ծառուկյանի համար մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու26 նոյեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Մանդատից զրկելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու, հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով կոռուպցիոն հանձնաժողովի առաջարկը։ «Մենք ընդամենը գործ ունենք վախկոտ, քինախնդիր, նախանձ, փոքրոգի անձանց՝ հաշվեհարդար տեսնելու նկրտումների հետ, որոնք իրենց կյանքի նպատակ են դարձրել Գագիկ Ծառուկյանի հետ անձնական վրեժխնդրություն լուծելը»,- ասել է Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն: Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը 10 կողմ, 4 դեմ ձայնով հաստատել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։ Դրա հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է։ Ավելի վաղ, հունիսի 16-ին խորհրդարանը Ծառուկյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։ Ծառուկյանը սեպտեմբերի 25-ին կալանավորվել էր, ազատ արձակվել հոկտեմբերի վերջին։ Եվս մեկ անգամ նա ձերբակալվել էր նոյեմբերի 11-ին՝ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով, նոյեմբերի 13-ին ազատ արձակվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |