Լավրով․ ՀՀ-ն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երրորդ կարգի» երկրներ են, նրանց հետ համագործակցությունը կարող է սառեցվել

Լավրով․ ՀՀ-ն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երրորդ կարգի» երկրներ են, նրանց հետ համագործակցությունը կարող է սառեցվել

PanARMENIAN.Net - Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից», իսկ Հայաստանը և Ադրբեջանը նրանց համար «Երրորդ կարգի» երկրներ են, հայտարարել է Ռուսաստան արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ասել է նա, «Իզվեստիան»։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները բարդ են, և պատճառն անդամ մի շարք երկրների «ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը»։

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---