ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղի» խոսնակին հայերի հասցեին ռասիստական գրառման համար

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղի» խոսնակին հայերի հասցեին ռասիստական գրառման համար

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի խոսնակ Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել 100,000 եվրոյով։

2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈւԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղարին, այնպես էլ ակումբին։

ՈւԵՖԱ Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում է կայացրել ցմահ արգելել վերոնշյալ աշխատակցին զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ` սկսած կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքն ամբողջ աշխարհում։

Բացի այդ, ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, վերջին ամսում բազմաթիվ բողոքներ էին ներկայացվել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի տարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

Ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղասպանությունը՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին: «Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---