Փաշինյան․ Մեկ ժամում 2 անգամ խոսել եմ Պուտինի հետ՝ Լաչինի, անհետ կորածների, գերիների մասին

Փաշինյան․ Մեկ ժամում 2 անգամ խոսել եմ Պուտինի հետ՝ Լաչինի, անհետ կորածների, գերիների մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկ ժամվա ընթացքում երկու հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը»,-ասվում է գրառման մեջ:

Նոյեմբերի 26-ին անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ։ Ինչպես հայտնել էր Փաշինյանի խոսնակը, վարչապետը լսել է նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրել տարվող աշխատանքների վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---