Հեռուստամարաթոնի արդյունքում մոտ $23 մլն է հավաքվել. Կուղղվի տեղահանվածների և զոհերի ընտանիքներին աջակցելուն

Հեռուստամարաթոնի արդյունքում մոտ $23 մլն է հավաքվել. Կուղղվի տեղահանվածների և զոհերի ընտանիքներին աջակցելուն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը Լոս Անջելեսում կայացել է 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»:

Հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12-ի փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22,990,898 դոլար:

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին` մոտ 100,000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,- նշել է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն դոլարի նվիրաբերություն արել: Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:

Նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական Հեռախոսամարաթոնի շրջանակում արդեն հանգանակվել էր մոտ 3,132,000 դոլար:

Սեպտեմբերի 28-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» հագանակության շրջանակում հանգանակվել է ավելի քան 170 մլն դոլար։

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսանում է ամենախոշոր ոչ–առևտրային կազմակերպությունը Հայաստանում, որն իրականացրել է մոտ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---