Սպառողների համար ջրի սակագինը չի փոխվի27 նոյեմբերի 2020 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2021-ին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2021-ի սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մշտադիտարկման արդյունքներով Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմել է 178,247 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը գործող սակագների գումարային մեծության նկատմամբ պակաս է 1,753 դրամ/խմ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Հաշվի առնելով, որ 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ և նպատակ ունենալով մեղմելու այդ աճը՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվել է 2020 թվականի համար գործող մանրածախ ծառայությունների սակագների (գումարային 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) և 2021 թվականի համար հաշվարկված սակագների տարբերությունը (ընկերության լիցենզիայի համաձայն ճշգրտումից հետո՝ 1.761 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) տեղափոխել և նվազեցնել 2022 թվականին սահմանվող սակագներից: Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |