Արցախի ՄԻՊ․ Ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին

Արցախի ՄԻՊ․ Ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին

PanARMENIAN.Net - ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսակապով քննարկման ժամանակ տեղեկացրել է, որ մինչ օրս տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին: Նա հավելել է՝ ավելի կոնկրետ՝ բոլորը չեն փոխանցվել. դրանց մի մասը մեր փրկարար ծառայությունը, Կարմիր խաչը և ռուսական խաղաղապահներն են գտել մարտադաշտերում, գրում է Aysor.am-ը։

«Մենք էլ, բնականաբար, ադրբեջանական դիակներ ենք փոխանցել նրանց: Բայց քանի որ մարտական գործողոթյունները տեղի են ունեցել գլխավորապես ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, պարզ է, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիակներ կան, քան մեր վերահսկողության՝ ադրբեջանական դիակներ», - նշել է Բեգլարյանը:

ՄԻՊ-ը շեշտել է՝ ինքը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայկական դիակներ՝ անընդհատ ժամանակ ձգելով:

«Ինչո՞ւ է Ադրբեջանը ժամանակ ձգում. նրանք նպատակ ունեն լրացուցիչ ազդել ներհայաստանյան լարվածության վրա և խորացնել հոգեբանական տառապանքը: Նաև այդ պատճառով է, որ նրանք առ այսօր շարունակում են գերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի տեսանյութեր տարածել», - նշել է Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է կատարի առավելագույնը՝ գտնելու անհայտ կորածներին և հետ բերելու հայ զինծառայողների դիակները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին իր հերթին հայտարարել է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրել հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու հետո Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---