Արցախի ՄԻՊ․ 50-60 հայ ռազմագերի կա, հայտնի է մոտ 30-ի ինքնությունը, սպանվել է գերության մեջ գտնվող 11 քաղաքացիական

Արցախի ՄԻՊ․ 50-60 հայ ռազմագերի կա, հայտնի է մոտ 30-ի ինքնությունը, սպանվել է գերության մեջ գտնվող 11 քաղաքացիական

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում՝ մարմինների և գերիների փոխանակման առնչությամբ։ Այս մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ իր ենթադրությամբ նպատակը հայաստանյան լավածության վրա լրացուցիչ ազդեցություն ունենալը և հայերի շրջանում հոգեբանական տառապանքներն ավելի խորացնելն է։

«Առավոտի» փոխանցմամբ՝ Բեգլարյանն ասել է, որ իրենց վերլուծությամբ՝ ադրբեջանական կողմում մոտ 50-60 ռազմագերի կա. «Բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել: Իսկ քաղաքացիական անձանց շրջանում 11 մահվան դեպք կա: 7-ի մարմինները վերադարձվել են»:

Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ գերիներին պատկերող ռազմական հանցագործությունների տեսանյութերն ու լուսանկարներն Ադրբեջան պետության ուղիղ կազմակերպման և վերահսկողության հետևանք են: Դրանք հրապարակող էջերն ադրբեջանական պետական մարմինների հետ են կապված։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---