Կապանն ավելի քան 119 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել ՀՏԶ հիմնադրամից

Կապանն ավելի քան 119 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել ՀՏԶ հիմնադրամից

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ նպաստելով ՀՀ համայնքների կարողությունների հզորացմանը։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության 20 համայնքի 5 տոկոս համաֆինասավորմամբ։

Կապանը, մասնավորապես, ստացել է մեկ հացահատիկային կոմբայն` 41 միլիոն դրամ արժողությամբ, մեկ գրեյդեր` 47 միլիոն 530 հազար դրամ արժողությամբ, մեկ 3 քարշակ դասի տրակտոր` 20 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, մեկ մեխանիկական հնգաթև գութան` 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, մեկ կուլտիվատոր` 1 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ, մեկ սկավառակավոր տափան` 2 միլիոն 650 հազար դրամ արժողությամբ, մեկ շարքացան` 4 միլիոն 550 հազար դրամ արժողությամբ և մեկ սրսկիչ` 600 հազար դրամ արժողությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---