Ժամկետայինների ծնողներն արձակուրդ են պահանջում իրենց զինվորների համար

Ժամկետայինների ծնողներն արձակուրդ են պահանջում իրենց զինվորների համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ ժամկետային զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացրել։

«Հետքի» փոխանցմամբ` նրանք պահանջում են արձակուրդ ուղարկել պատերազմով անցած իրենց զավակներին։

Ժամկետային զինծառայողների ծնողներն ակցիա էին իրականացրել նաև նախօրեին` նոյեմբերի 26-ին։ Նրանք պնդում էին, որ զինծառայողները պատշաճ բուժօգնություն չեն ստանում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ՝ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց նաև Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց Աղդամը և Քարվաճառի, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կփոխանցի նաև Լաչինը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---