ՊԲ․ Հարավ-արևելքում 4 զինվորական հակառակորդի 300-ից ավելի հետևակ է ոչնչացրել

ՊԲ․ Հարավ-արևելքում 4 զինվորական հակառակորդի 300-ից ավելի հետևակ է ոչնչացրել

PanARMENIAN.Net - Արցախի հարավարևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում ներդաշնակ ու հմուտ գործողություններով աչքի են ընկել և համատեղ ուժերով 300-ից ավելի հակառակորդի հետևակ ոչնչացրել կապիտան Գոռ Երվանդի Շահբազյանը, շարքային Նարեկ Սասունի Մարդյանը, կրտսեր սերժանտ Գոռ Աշոտի Մարգարյանը և շարքային Արամ Հայկի Հակոբյանը:

Պաշտպանության բանակը կրկին ներկայացրել է հայ զինծառայողների հերթական հերոսական արարքներից դրվագներ։

Վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելու և տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու ժամանակ աչքի է ընկել կապիտան Վարդան Էդուարդի Գրիգորյանը:

Նյութական անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ հասցնելու գործում աչքի է ընկել լեյտենանտ Ալիկ Վալերիի Բալայանը:

Ճակատային գծի տարբեր ուղղություններում թիկունքային ու տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու ժամանակ, աչքի են ընկել շարքային-պայմանագրային Իգոր Գարիկի Աբրահամյանը, շարքային-պայմանագրային Սոս Ալբերտի Սարգսյանը, ծառայող Ալեքսեյ Ռիգոլի Հայրիյանը, բանվոր Միրոն Անատոլիի Պետրոսյանը, բանվոր Արսեն Եղիշի Բաղդասարյանը, ծառայող Մխիթար Գեորգիի Պետրոսյանը, ծառայող Վրեժ Սավադի Առուշանյանը, բանվոր Վերդի Բենիկի Գասպարյանը, բանվոր Գագիկ Արտավազդի Գաբրիելյանը, ծառայող Արթուր Արտյոմի Հովսեփյանը, բանվոր Վարդգես Պավելի Մելքումյանը, բանվոր Սուրեն Էնգելսի Գրիգորյանը, բանվոր Տիգրան Աշոտի Ավագիմյանը, բանվոր Մելսիկ Ջավադի Բեգլարյանը, շարքային-պայմանագրային Հովիկ Վլադիմիրի Սահակյանը, շարքային-պայմանագրային Վադիմ Հենրիխի Առստամյանը, սերժանտ-պայմանագրային Մխիթար Ազատի Սևլիկյանը, սերժանտ-պայմանագրային Արթուր Բենիկի Գրիգորյանը, շարքային-պայմանագրային Վալերի Վաչագանի Աղաջանյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---