ՀՀ-ում հավաքների ազատության արգելքը վերացվել է

ՀՀ-ում հավաքների ազատության արգելքը վերացվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հավաքների ազատության արգելքը վերացված է, հայտնել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Նա նշել է, որ Վարչական դատարանը բավարարել է իր, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանի և իրավաբան Վահե Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

ՀՀ-ում սեպտեմբերի 27-ից ռազմական դրություն է։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնագրից հետո երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են ընթանում՝ վարչապետ Փաշինայնի հրաժարականի պահանջով, ինչը, սակայն, արգելվում էր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---