Բերձորը, Աղավնոն և Սուսը կմնան հայկական կողմին

Բերձորը, Աղավնոն և Սուսը կմնան հայկական կողմին

PanARMENIAN.Net - Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները չեն անցնելու ադրբեջանական կողմին։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Բերձորի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Իրավիճակն այսպիսին է՝ մնալու ենք, ապրենք մեր տներում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք կարգավիճակը վերջնական է, նշեց, որ չի կարող ասել, սակայն այս պահին ունեցած տվյալներով՝ դրանք մնալու են հայկական կողմին։ Նա նշեց, որ իրեն այս մասին տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, որը զրուցել է Արցախի կառավարության հետ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ՝ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց նաև Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց Աղդամը և Քարվաճառի, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կփոխանցի նաև Լաչինը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---