Գորիս-Կապան ճանապարհի` Ադրբեջանի ԽՍՀ-ով անցնող հատվածի հարցով հստակություն դեռ չկա

Գորիս-Կապան ճանապարհի` Ադրբեջանի ԽՍՀ-ով անցնող հատվածի հարցով  հստակություն դեռ չկա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ից հետո Հայաստանի հարավային Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածով երթևեկության հարցով հայկական կողմը զբաղվում է, ավտոճանապարհի հետագա ճակատագրի համար, սակայն, մեկ գերատեսչություն չէ, որ պատասխանատու է, PanARMENIAN.Net ին ասացին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հայաստանի հարավային երկու խոշոր քաղաքները կապող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն անցնում է «ադրբեջանական նոր սահմանով», նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքով։

Նախարարությունից շեշտեցին, որ հարցը միայն իրենց տիրույթում չէ, սակայն խոստացան պաշտոնական հստակեցումից հետո հայտնել այդ մասին։

2020-ի հուլիսի վերջին Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում մոտ 12 կմ նախատեսվում էր հիմնանորոգել ու ավարտին հասցնել 150 օրվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, ճանապարհի երկու հատվածի հիմնանորոգման համար նախատեսվում էր ծախսել մոտ 1 մլրդ դրամ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---