Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանը նոյեմբերի 28-ի առավոտյան դադարեցրել է հացադուլը։ Նա հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 25-ից՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տեղեկությունը հաստատել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ կալանավորի հետ տարվել են բացատրական աշխատանքներ, գրում է «Առավոտը»։

Վերմիշյանի առողջական վիճակը բավարար է։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է 2020-ի փետրվարին, այնուհետև կալանավորվել։ Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---