Հոլանդահայերը հայց են ներկայացրել ադրբեջանցի ու թուրք օգտատերերի, «Գորշ գայլերի» դեմ՝ ատելության խոսքի պատճառով

Հոլանդահայերը հայց են ներկայացրել ադրբեջանցի ու թուրք օգտատերերի, «Գորշ գայլերի» դեմ՝ ատելության խոսքի պատճառով

PanARMENIAN.Net - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ համացանցում ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի պատճառով։

Նրանք նշել են, որ ֆեյսբուքյան և ինսթագրամյան էջերից վերցված հակահայ բազմաթիվ հայտարարությունները դեմ են Նիդերլանդների օրենսդրությանը և անցնում են խոսքի ազատության սահմանները` սպառնալով դառնալ առօրյա սովորություն։

Կազմակերպությունից հայտնել են, որ տեղի հայերը պարբերաբար թուրքերից ու ադրբեջանցիներից ցեղասպանությունը մերժող գրություններ են ստացել, այնինչ Նիդերլանդներ տեղափոխվածներից շատերը հենց Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառաներն են։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայում կարծում են՝ աշխարհը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում այս հարցի շուրջ, օրինակ՝ երբ ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է «ավարտել իրենց պապերի գործը», միջազգային հանրությունը դրան չի անդրադարձել։

Հոլանդահայերը նշել են, թե հայցը ներկայացնելով նպատակ ունեն կասեցնելու Նիդերլանդներում «ատելության խոսքի անսանձ աճը»։ Ֆեդերացիան կոչ է արել Նիդերլանդների կառավարությանը անտարբերության ու լռության չմատնել նման դեպքերը։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից հետո արտերկրում գտնվող հայերն ու հայկական կառույցները բազմիցս բարձրաձայնել են թուրք-ադրբեջանական ագրեսիաների մասին։ Գերմանիայում, օրինակ, թուրք ազգայնականները հայերին փոստով սպառնալիք պարունակող նամակներ են ուղարկել։ Պատերազմի օրերին Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող հայերի վրա եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---