Հանրահավաքին ծխանռնակ նետած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, քրգործը դատարանում է

Հանրահավաքին ծխանռնակ նետած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, քրգործը դատարանում է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի դիմաց անցկացվող հանրահավաքի ժամանակ ծխանռնակ բաց թողած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով)։

ՔԿ-ից հայտնում են նաև, որ նոյեմբերի 26-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, քրգործը, ըստ էության, քննելու նպատակով ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նոյեմեբրի 10-ին ձեռք բերված՝ պատերազմի դադարեցման համաձայնագրից հետո ՀՀ-ում պարբերաբար ցույցեր են։ Բողոքող քաղաքացիները և քաղուժեը պահանջում են վարչապետի հրաժարականը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---