Ժամկետայինների հարազատները կրկին կառավարության շենքի մոտ են. Ուզում են հանդիպել վարչապետին

Ժամկետայինների հարազատները կրկին կառավարության շենքի մոտ են. Ուզում են հանդիպել վարչապետին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին կառավարության շենքի մոտ շարունակվում է ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան:

Նրանք արձակուրդ և պատշաճ բուժօգնություն են պահանջում զինծառայողների համար։

Քաղաքացիները ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մի քանի օր է՝ Արցախում ծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի և կառավարության շենքերի մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ վարչապետն ընդունել էր նրանց, լսել մտահոգությունները։ Ծնողները նշել են, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից և կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---