DW-ն զրուցել է Արցախում գյուղը լքելու համար 1 օր ունեցած փախստական ընտանիքի հետ

DW-ն զրուցել է Արցախում գյուղը լքելու համար 1 օր ունեցած փախստական ընտանիքի հետ

PanARMENIAN.Net - Deutsche Welle գործակալությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ փախստական դարձած արցախցիների խնդրին։

Լրատվամիջոցը զրուցել է Մարտակերտի Հովտաշեն գյուղի բնակիչ Միքայել Կաֆյանի և նրա ընտանիքի հետ։ Նրանց մեկ օր ժամանակ էր տրվել իրերը հավաքելու և գյուղը լքելու համար, այն փոխանցվում էր ադրբեջանական կողմին։

Նշվում է, որ ինչպես Կաֆյանների ընտանիքը, այնպես էլ բազմաթիվ այլ ընտանիքներ օր առաջ են իմացել, որ պետք է լքեն տները, դաշտերն ու այգիները: Եվ ոչ միշտ են իշխանությունները հասցնում նրանց օգնել՝ ունեցվածքն և անասուններին տարհանելու հարցում:

«Ես ստիպված էի վերցնել միայն առաջին անհրաժեշտության իրերը: Ոմանք ոտքով հեռացան, ոմանք այրեցին իրենց տները` գիտակցելով, որ այլևս չեն վերադառնալու»,- պատմել է ընտանիքի հայրը՝ Միքայելը՝ նշելով, որ ինքը նույնպես վառել է իր տունը։

Նա 6 երեխա ունի, ավագը 11 տարեկան է:

«Մի՞թե իսկապես անհնար էր համաձայնեցնել, որ մարդիկ գոնե կարողանային իրենց իրերը վերցնել»,- ասել է Միքայելը՝ ենթադրելով, որ նման շտապողականությունը պայմանավորված էր նրանով, որ իշխանությունները վախենում են սադրանքներից և բախումներից:

Հովտաշենում Կաֆյաններն ունեին ֆերմա, տուն, փոքրիկ մթերային խանութ, անասուններ:

Ութ հոգանոց ընտանիքն ապաստան է գտել հարևան գյուղերից մեկի՝ Վանքի մի տնակում, որում արդեն տեղադրել են փայտի վառարան։ Իշխանությունները խոստացել են շինանյութ և վառելափայտ տալ։ Ձմեռելու են այնտեղ, հետո կտեսնեն՝ եթե տան սեփականատերերը չհայտնվեն, տուն կկառուցեն տեղում։

Աղբյուրը գրում է, որ փախստականները դեռ ապրում են իրենց բարեկամների և ծանոթների տներում, ԼՂ և Գորիսի հյուրանոցներում։ Նրանց համար տարբեր համայնքներում բնակատեղիներ են կառուցվելու։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---