ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 1078 մարդ, մահվան 26 նոր դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 1078 մարդ, մահվան 26 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 135,124-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 356-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1098 մարդ, ընդհանուր առմամբ, 510,127 թեստ է արվել։

Նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, որից 22-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2164 դեպք կա, այլ պատճառով՝ 542։

Ապաքինվել է ևս 1078 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 108,442 է։ Փաստացի բուժվողների թիվը 23,976 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---