Նախարարը՝ տնտեսական ապաշրջափակման մասին․ ՀՀ-ի համար կբացվեն թուրքական նավահանգիստները, գուցեև՝ Ադրբեջանի շուկան

Նախարարը՝ տնտեսական ապաշրջափակման մասին․ ՀՀ-ի համար կբացվեն թուրքական նավահանգիստները, գուցեև՝ Ադրբեջանի շուկան

PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատրաստվում է ստեղծել ծրագիր, որը կպատրաստի տարածաշրջանային ապաշրջափակումից օգուտներ քաղելուն, հայտարարել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում։

«Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,-ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո քաղաքական պայմանավորվածությունը կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, և այն կարող է ելակետ դառնալ տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Փաշինյանը նշել էր, որ նկատի ունի տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը:

Քերոբյանի խոսքով՝ 2021-ի հունվարի 1-ից թուրքական ապրանքների արգելքով ՀՀ-ում 200 մլն դոլարանոց շուկա է ազատվելու, նա կոչ է արել բիզնեսներին հունվարի 1-ից զբաղվել թուրքական ապրանքների այլընտրանքի արտադրությամբ։

Քերոբյանը նաև նշել է, որ ինքը եկել է երկարաժամկետ պլանով ու խոստացել երկնիշ տնտեսական աճ 2021-ին։

Քերոբյանն էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։ Նա Menu Group ընկերության հիմնադիրը և սեփականատերն է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---