Ջալալ Հարությունյանը 2-3 օրում դուրս կգրվի30 նոյեմբերի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական շատ մեծ առաջընթաց կա` ամենայն հավանականությամբ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից և բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, գրում է Panorama.am-ը։ «Որոշակի բուժման կուրս կա, որ պետք է անցնի, և ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Ալթունյանը: Ջալալ Հարությունյանը վիրավորում էր ստացել մարտական դիրքում։ Հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ նա ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին» |