«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

PanARMENIAN.Net - Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոյեմբերի 30-ից մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան) - Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է դիմել ավիաընկերությանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---