Բերձորը, Սուսը և Աղավնոն ազատելու հրահանգ չի եղել

Բերձորը, Սուսը և Աղավնոն ազատելու հրահանգ չի եղել

PanARMENIAN.Net - Արցախի Բերձոր, Սուս և Աղավնո համայքներն ազատելու հրահանգ չի եղել, արցախցիները շարունակում են մնալ այդտեղ։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց Բերձորի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Մենք այս պահին Բերձորում ենք։ Ազատելու հրահանգ չի եղել: Նույնը` Աղավնո և Սուս համայնքների մասին»,- մասնավորապես, ասաց նա։

Ավելի վաղ լրագրող Արման Ղուկասյանը գրել էր, որ պաշտոնական վերջին տեղեկությամբ պետք է մինչև 18:00-ն ազատել Բերձորը, Աղավնոն ու Սուսը։

Նոյեմբերի 27-ին հայտարարվել էր` Բերձորը, Աղավնոն և Սուսը կմնան հայկական կողմին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---