Գեղամ Մանուկյանը և մյուսները կաթողիկոսի հորդորով դադարեցրել են հացադուլը

Գեղամ Մանուկյանը և մյուսները կաթողիկոսի հորդորով դադարեցրել են հացադուլը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորով կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած լրագրող Գեղամ Մանուկյանը և մյուս քաղաքացիները դադարեցրել են հացադուլը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մանուկյանը՝ հավելելով, որ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժել։

«Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց մասնակիցներին այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցել է հետներս, հորդորել դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր պայքար», - ասվում է գրառման մեջ։

Մանուկյանը հավելել է, որ Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա։ Նա նշել է, որ մանրամասները կներկայացնի դեկտեմբերի 1-ի երեկոյան։

Գեղամ Մանուկյանն ու հացադուլի մյուս մասնակիցները պահանջում են վարաչապետի հրաժարականը վերջինիս կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---