ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն գերիներին վերադարձի հարցով հրատապ քննարկում են նախաձեռնել

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն գերիներին վերադարձի հարցով հրատապ քննարկում են նախաձեռնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ՝ հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիներին վերադարձնելու հարցով նախաձեռնել են հրատապ քննարկում։

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ հրատապ քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, կուսակցություններն առաջարկում են Ազգային ժողովի ուղերձ ընդունել։

Պատերազմի ավարտից հետո Հայաստանում պարբերաբար գերեվարված զինվորների ու քաղաքացիականների հարազատները ցույցեր են կազմակերպում՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց վերադարձի ուղղությամբ։ Նույն պահանջով հանրահավաք են նախաձեռնել նաև մտավորականները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---