Ցույց Մաշտոցի պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով․ Քաշքշուկ է եղել, բերման ենթարկվածներ կան

Ցույց Մաշտոցի պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով․ Քաշքշուկ է եղել, բերման ենթարկվածներ կան

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայում դեկտեմբերի 1-ի երեկոյի դրությամբ կրկին հանրահավաք են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, ոստիկանները փորձել են հեռացնել պողոտան փակողներին, քաշքշուկ է սկսվել, փոխանցում է Para Tv-ն։

Ոստիկանները բերման են ենթարկել որոշ քաղաքացիների, ցուցարարների մի մասը քայլերթով շարժվում է դեպի Կառավարության շենք։ Անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան»:

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո ՀՀ-ում պարբերաբար բողոքի ակցիաներ են ընթանում՝ վարչապետ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականի պահանջով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---