Ռուս խաղաղապահներն ականզերծել են Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի տարածքը

Ռուս խաղաղապահներն ականզերծել են Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի տարածքը

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները զննել են Ստեփանակերտի թիվ 10 հանրակրթական դպրոցի տարածքը՝ պայթուցիկ իրերի հայտնաբերման նպատակով, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Տեղանքի զննությունն ավարտվել է, կատարվել է Ստեփանակերտի թիվ 10 դպրոցում և հարակից տարածքում պայթուցիկների որոնում և վնասազերծում։ Աշխատանքներն իրականացրել են Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները, գրում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, մասնագետներն ապահովել են էլեկտրականության, ջեռուցման վերականգնումը, ինչպես նաև անհրաժեշտ դպրոցական գույքի և նյութական միջոցների անվտանգ տեղափոխումը։

ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումն ականազերծել է ավելի քան 34 հա, մոտ 12 կմ ճանապարհ, զննել է ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է 1077 պայթուցիկ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---