Վիտալի Բալասանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Վիտալի Բալասանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

PanARMENIAN.Net - Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիրը։

Նշանակման առթիվ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

Վիտալի Բալասանյանն ավելի վաղ զբաղեցնում էր այդ նույն պաշտոնը՝ 2016-ից մինչև 2019 թվականի հունիս։ Նա ազատվել էր պաշտոնից Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---