Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն․ Նախագիծն ԱԺ-ում է

Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն․ Նախագիծն ԱԺ-ում է

PanARMENIAN.Net - Դատական և Քրեական օրենսգրքերում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում նախատեսված փոփոխություններով՝ Կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։

Ըստ նախատեսվող փոփոխությունների` hակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։

Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։

Նախատեսվում է, որ դատավորների ընտրությունը կկազմակերպի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։

Հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է ծախսել 3.22 մլրդ դրամ։

ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մտադրության մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի ամռանը։ 2020-ի օգոստոսին արդեն ներկայացվել էր համապատասխան նախագիծը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---