Աղաջանյան․ Հավաքների արգելքը, մուտքի և ելքի հատուկ ռեժիմը կչեղարկվեն

Աղաջանյան․ Հավաքների արգելքը, մուտքի և ելքի հատուկ ռեժիմը կչեղարկվեն

PanARMENIAN.Net - Ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ կչեղարկվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակզմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Արցախում զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ցույցեր և անհնազանդության ակցիաներ են անցկացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մասնակիցներն ամեն օր բերման են ենթարկվում, կան հարուցված քրգործեր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---