Հայաստանը համաձայն է գերիների փոխանակմանը «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով

Հայաստանը համաձայն է գերիների փոխանակմանը «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով

PanARMENIAN.Net - Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը։

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի՝ Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովից հայտնել էին, որ գերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է եկել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։

Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ռուսաստանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մանակիցների կողմից ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման միտումնավոր ձգձգում։

Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետն ու ՌԴ դեսպանը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերմանը վերաբերող հարցեր։

Ավինյանը նշել է, որ այդ խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ են, ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---