Ռուսական ԶԼՄ-ները գրում են Վազգեն Մանուկյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու դառնալու մասին

Ռուսական ԶԼՄ-ները գրում են Վազգեն Մանուկյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու դառնալու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմության միասնական թեկնածուն, որը կարող է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է, ՌԲԿ-ին հայտնել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Հարությունյանը:

Հայաստանի ընդդիմության շրջանակում «Ինտերֆաքսի» աղբյուրները ևս հայտնել են Մանուկյանի անունը որպես վարչապետի թեկնածու:

«Վազգեն Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի թեկնածուն», - հայտնել է գործակալության աղբյուրը:

Արցախում պատերազմի սկզբից մեկ ամիս անց Մանուկյանը Կառավարությանը կոչ էր արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---