Ոստիկանություն․ Տեղաշարժին և երթևեկությանը խոչընդոտելն իրավական պատասխանատվության կբերի

Ոստիկանություն․ Տեղաշարժին և երթևեկությանը խոչընդոտելն իրավական պատասխանատվության կբերի

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից՝ մասնավորապես, նշելով, որ քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերն իրավական պատասխանատվություն են առաջացնում։

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։

Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Նշվում է, որ հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։

Դեկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 3-ին 18։00-ին կփակվեն փողոցներ, կիրականացվեն անհնազանդության այլ ակցիաներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---