ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն առաջիկայում կժամանի Արցախ

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն առաջիկայում կժամանի Արցախ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հուսով է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները շուտով կայցելեն Լեռնային Ղարաբաղ գնահատելու քրիստոնեական և մահմեդական սրբատեղիների պահպանութունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն կազմակերպությունում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է փորձագիտական առաքելություն գործուղել Արցախ՝ մշակութային ժառանգության պահպանության համար:

«Հուսով ենք՝ առաքելությունը, որը պատրաստվել է հայկական և ադրբեջանական կողմերի հետ գործակցությամբ և ՅՈւՆԵՍԿՕ-ի գործընկեր հեղինակավոր միջազգային ՈԿԿ-ների մասնակցությամբ, որոնք զբաղվում են հուշարձանների պահպանմամբ, շուտով կլինի տեղում և կտա իրավիճակի օբյեկտիվ գնահատականը»,- ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Արցախի դեմ պատերազմի դադարեցման հայտարարության արդյունքում ադրբեջանական կողմին են անցել պատմամշակութային մի քանի հուշարձաններ, որոնք հայերը մոտ ապագայում այլևս չեն կարող այցելել՝ այդ թվում Տիգրանակերտն ու Շուշիի Սբ Ղազանչեցոցը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---