2020-ին Անկարայի ռազմական մատակարարումները Բաքվին աճել են ավելի քան 600%-ով

2020-ին Անկարայի ռազմական մատակարարումները Բաքվին աճել են ավելի քան 600%-ով

PanARMENIAN.Net - Թուրքիայից Ադրբեջան ռազմական մատակարարումները 2020-ի 11 ամսում աճել են 610%-ով։ Middle Easte Eye-ը գրում է, որ սեպտեմբեր-նոյեմբերին Բաքվի՝ հայկական ուժերի դեմ արյունալի և կատաղի պատերազմում Անկարայի աջակցությունն աննախադեպ է եղել։

Նշվում է, որ Թուրքիան ամենքիչը 6 հատ Bayraktar անօդաչու թռչող սարք է տվել Ադրբեջանին՝ խելացի զինամթերքով, օգնել է մարտավարություն մշակելու հարցում։ Թուրքական անօդաչուները մեծ առավելություն են տվել Ադրբեջանին մարտի դաշտում։

Բացի այդ, սիրիացի ահաբեկիչներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
---