Ռուս խաղաղապահների 2-րդ հոսպիտալը կգործի Մարտակերտում

Ռուս խաղաղապահների 2-րդ հոսպիտալը կգործի Մարտակերտում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կբացեն 2-րդ հոսպիտալը՝ այն կգործի Մարտակերտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Գեներալը նշել է, որ ՌԴ խաղաղապահների և ԿԽՄԿ համատեղ ջանքերով շարունակվում է զոհվածների դիերի որոնումն ու փոխանակումը, գրում է ՏԱՍՍ-ը։

Կոնաշենկովը հավելել է նաև, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել տեղի բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր։

«ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում տեղի բնակիչները։ Մեկ օրում 1479 մարդ է վերադարձել։ Ընդհանուր առմամբ` ապահովվել է ավելի քան 28,000 փախստականի վերադարձ»,-ասել է նա։

Նշվել է նաև, որ շարունակվում է դիտակետերի կահավորումը, որտեղ տեղադրվում են տեսահեռարձակման շարժական համալիրներ և պաշտպանված տեսակոնֆերանս կապի համակարգեր։ Լաչինի միջանցքում և Տեղ ու Մարտակերտ բնակավայրերի մոտ իրավիճակը հսկվում է «Օրլան-10» անօդաչու սարքերի միջոցով։

Ռուս խաղաղապահները շարունակում են նաև ականազերծման աշխատանքները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---