Ցուցարարները փակում են Երևանի մեծ փողոցները. Բերման ենթարկվածներ կան

Ցուցարարները փակում են Երևանի մեծ փողոցները. Բերման ենթարկվածներ կան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում` ճանապարհներ փակելով:

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են նոյեմբերի 10-ի լույս գիշերից։ Ինքը վարչապետը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարց չկա։

Մասնավորապես, մի քանի տեղից ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, որոշ հատվածներում` Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Բաղրամյան և Միասնիկյան փողոցները։ Տեղում միջադեպեր են եղել նաև ցուցարարների և մեքենաների մեջ մնացած մարդկանց հետ։ Վերջիններից որոշները միացել են ակցիային։

Ոստիկանները փորձում են բացել փակ փողոցները, բերման են ենթարկում ցուցարարներին։

Փակ շուկայի հատվածում ճանապարհը փակվել էր կաղամբով և դդումով լցված սալյակներով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ընդդիմության միասնական թեկնածուն. նա նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---