Ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը 6 մեքենա կնվիրի

Ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը 6 մեքենա կնվիրի

PanARMENIAN.Net - Մինչև 2020-ի ավարտը ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և շտապ օգնության 3 ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Այդ մասին ասվել է Արցախի ԱԻՊԾ տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և Ֆրանսիայի Celise care հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերի ու նրա օգնական Սիլվիա Մորետտիի և կազմակերպության հետ գործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանի հանդիպմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները:

Հանդիպմանն Արցախի ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---