Կնոջն ու աներոջը կացնահարած, զոքանչին կացնով սպանած տղամարդը 19 տարով ազատազրկվել է

Կնոջն ու աներոջը կացնահարած, զոքանչին կացնով սպանած տղամարդը 19 տարով ազատազրկվել է

PanARMENIAN.Net - 2016-ին նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը 3 տարի տևած դատավարությունից հետո դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, փոխանցում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ֆեյսբուքյան էջից։

2016 թվականի հուլիսի 8-ին երևանյան շենքերից մեկի շքամուտքում Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինեն տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Կոալիցիայից բեկումնային են համարում դատավճիռը՝ նշելով, որ մինչ այս կանանց նկատմամաբ բռնության ու անգամ կնասպանության դեպքերով «տարիներ շարունակ դատական համակարգում եղել են բազմաթիվ անտրամաբանական վճիռներ»։

Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը`պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով) և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով), այն է՝ սպանություն, և դիտավորությամբ՝ երկու և ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Կենտրոնից նշում են նաև, որ նախկինում այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծել է կնոջը: Դատարանն ապացուցված էր համարել, որ Մարտիրոսյանը դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը, սակայն դատապարտվել ընդամենը 6 ամսվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այդ ընթացքում տղամարդը հասցրեց կատարել նոր հանցագործություն։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---