Արցախն ականազերծվում է նաև ռոբոտատեխնիկայի միջոցով

Արցախն ականազերծվում է նաև ռոբոտատեխնիկայի միջոցով

PanARMENIAN.Net - ՌԴ Ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողներն Արցախում առաջին անգամ ականզերծման նպատակով կիրառել են «Ուրան 6» ռոբոտը։ Համակարգի միջոցով արդեն 8 հա տարածք է հետազոտվել Խոջալու ավանի մոտ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հեռավար կառավարմամբ ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների մակերեսը՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը։ Օպերատորը կարող է կառավարել համալիրը 800 մ հեռավորությունից՝ սարքն ունի բարձր հստակության 4 տեսախցիկ, որոնք ապահովում են շրջանաձև տեսադաշտ։

«Ուրան 6» համալիրը վնասազերծում է հողում եղած զինամթերքը պայթեցման կամ ֆիզիկական ոչնչացման եղանակով։ ՌԴ ՊՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---