ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների քանակը նվազում է

ՀՀ-ում կորոնավիրուսից  փաստացի բուժվողների քանակը նվազում է

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 142,344-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 407-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ դեկտեմբերի 6-ը կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մեկ օրում թեստավորվել է 1349 մարդ, ընդհանուր առմամբ, 530,225 թեստ է արվել:

Մահվան ևս 25 դեպք է գրանցվել, որից 18-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2344 դեպք կա, այլ պատճառով՝ 595։

Ապաքինվել է ևս 853 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 117,649 է։ Փաստացի բուժվողների թիվը 21,756 է։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---