Երեւանում բացվել է «Կոնֆուցիոսի ինստիտուտը»

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին` ժամը` 17:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կայացել է «Կոնֆուցիոսի ինստիտուտի» բացման արարողությունը: Այն հիմնադրվել է Վ.Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալասարանի (ԵՊԼՀ) եւ ՉԺՀ Շանսի համալսարանի կողմից: Միջոցառման ընթացքում կայացել է բեմականացված ներկայացում հայերեն եւ չինարեն լեզուներով:



«Կոնֆուցիոսի ինստիտուտի» բացման արարողության կապակցությամբ տեղի կունենա հայ-չինական մշակույթին նվիրված ցուցահանդես, որին կհաջորդի հանդիսավոր համերգը: Միջոցառմանը կմասնակցեն ԵՊԼՀ ռեկտոր` «Կոնֆուցիոսի ինստիտուտի» խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, փոխնախագահ` Շանսի Համալսարանի նախագահ պրն. Գուո Գուիչուն, Հայաստանում ՉԺՀ-ի պատվավոր դեսպան Խու Ցզյուին, ԵՊԼՀ պրոռեկտոր, «Կոնֆուցիոսի ինստիտուտի» հայկական կողմի տնօրեն Գաբրիել Բալայանը, «Կոնֆուցիոսի ինստիտուտի» չինական կողմի տնօրեն Մաա Սյասյաուն, խորհրդի այլ անդամներ` Հայաստանում ՉԺՀ դեսպանատան 4 աշխատակից դեսպանի գլխավորությամբ, ԱԺ նախագահի խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայ-չինական ընկերության նախագահ Հենրիխ Գրիգորյանցը, Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ար-ելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը - այլ պաշտոնական ներկայացուցիչներ - հյուրեր:



«Կոնֆուցիոսի ինստիտուտի» նպատակը հայ-չինական հարաբերությունների ամրապնդումն ու Հայաստանում Չինաստանի մշակույթի եւ լեզվի ուսումնասիրությունն է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---