Covid-19-ի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի փորձարկմանը 38,000 մարդ է մասնակցել. 6-ը մահացել են 9 դեկտեմբերի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած պատավաստանյութի փորձարկման հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 6 մահ է գրանցվել, որոնցից 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը փոխանցում է՝ փորձարկումներին մասնակցել է 38,000 մարդ։ Պացիենտներից մեկն ունեցել է գիրություն և աթերոսկլերոզ, մահացել է առաջին դեղաչափից երեք օր անց, մեկ այլ պացիենտի սիրտը կանգ է առել 60 օր անց՝ երկրորդ դեղաչափից հետո։ Պլացեբո ստացածներից երկուսի մահվան պատճառը չի հաստատվել, մյուս երկուսը մահացել են ինֆարկտից և ինսուլտից։ Մահացածներից երեքը 55 տարեկանից մեծ են։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել էր Pfizer/BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը: Նշվում էր, որ այն ցույց է տվել անվտանգության համապատասխան մակարդակ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |