ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են ՀՀ-ում PayPal-ի հասանելիությունը, վենչուրային ֆոնդերը, կապիտալի շուկայի զարգացումը

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են ՀՀ-ում PayPal-ի հասանելիությունը, վենչուրային ֆոնդերը, կապիտալի շուկայի զարգացումը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, քննարկվել են նաև հարցեր Հայաստանում վճարային հարթակների հասանելիության (PayPal ծառայություններ), վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԱԳՆ ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության օրակարգում ընդգրկված հարցերը, հստակեցվել են համագործակցության հաջորդ քայլերը և ուղղությունները։

Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են Առևտրի և ներդրումների խորհրդի գործունեությանը և հետագա քայլերին։

Կարևորվել է համագործակցությունը և երկխոսությունը հաստատված հետևյալ ուղղություններով` առևտուր և ներդրումներ, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն), TBT (առևտրի տեխնիկական խոչընդոտներ), SPS (սանիտարական և բուսասանիտարական հարցեր), GSP (արտոնությունների ընդհանրացված համակարգ), առևտրային դիվանագիտություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես հանդիպումների կազմակերպումը։

Մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացման, երկկողմ տնտեսական համագործակցության, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, շուկայի ազատականացման, գիտության, նորարարական գյուղատնտեսության, գործարարության խթանման ոլորտներում։ Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---