Թրամփ․ Covid-19-ի դեմ Moderna-ի պատվաստանյութը ԱՄՆ-ում հաստատվել է18 դեկտեմբերի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է ԱՄՆ-ում կիրառման համար, դրա առաքումը կսկսվի անմիջապես, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ հայտարարվել էր, թե Moderna-ի պատվաստանյութը ԱՄՆ-ում օգտագործելու համար խորհուրդ է տրվել նաև փորձագիտական հանրույթի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին ասել էր, որ իր վարչակազմը հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն նմուշ ձեռք բերելու մասին: «Moderna-ի պատվաստանյութը ճնշող մեծամասնությամբ հաստատված է։ Դրա տարածումը կսկսվի անմիջապես»,-գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։ Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ում 17 մլն-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից 310,000-ից ավելին մահացել է։ Երկիրն առաջինն է կորոնավիրուսի տարածման համաշխարհային ցանկում։ Ողջ աշխարհում 75 մլն-ից ավելի մարդ է վարակվել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |