$100,000 «Հայաստան» հիմնադրամից՝ վիրավոր զինծառայողների գերժամանակակից պրոթեզներին

$100,000 «Հայաստան» հիմնադրամից՝ վիրավոր զինծառայողների գերժամանակակից պրոթեզներին

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ, այդ նպատակով $100,000 կներդրվի, հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։

«Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիմնադրամը $100,000 կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որն իրականացնվելու է «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի» հետ համագործակցությամբ»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Մկրտչյանը հայտել էր նաև, որ պայմանավորվածություն ունի պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական Ossur ընկերության հետ` ձեռք բերելու ձեռքի գերժամանակակից i-Lim պրոթեզներ։ Պրոթեզների ձեռքբերման պայմանավորվածություն կա նաև գերմանահոլանդական Ottobock ընկերության հետ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---